Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է. նա 62–ամյա բյուրեղավանցի է

Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ս ոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի շանը կապել ավտոմեքենայից ու քարշ տալիս։ Դաժան դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։

Նարեկ Սարգսյանի խոսքով, ձերբակալվածը Բյուրեղավանի 62-ամյա բնակիչ է. «Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Բյուրեղավանի 62-ամյա բնակչին և տեղափոխել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031