Skip to main content

Երևանի ավագանու քննող հանձնաժողովում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը

Այսօր՝ հուլիսի 15–ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովի առաջին նիստը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը։ Արձանագրվել է, որ այդ օտարումները չեն ունեցել անհրաժեշտ բավարար հիմնավորումներ, ինչի հետևանքով տվյալ վարչական շրջաններում այսօր գոյություն ունեն հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր երեխաների հերթեր։ Այս գործերի մասով առաջիկայում կիրականացվի ավելի մանրամասն քննություն, իսկ արդյունքները կներկայացվեն հանրությանը:

Հանձնաժողովը քննարկել է նաև առաջիկա վեցամսյա աշխատանքի պլանավորման հարցեր:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հրապարակել է ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998–2018 թվականների ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031