Skip to main content

«Լիվերպուլի» նախկին խաղացողն անվճար միացավ «Բրենթֆորդին»

Անգլիական «Բրենթֆորդը» երկու տարվա պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ, որն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր Ամստերդամի «Այաքից»։

Հենդերսոնը 12 տարի անցկացրել է «Լիվերպուլում»՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային չեմպիոն։

35-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների անցած առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930