Երեկոյան ժամը 6–ին կհավաքվենք, կորոշենք՝ ինչ անել. ծաղկավաճառը՝ ճանապարհ փակելու մասին

Սահմանված ստանդարտներին համապատասխանելու համար պետք է հովացում լինի, ես չունեմ, պետք է վկայական, որ այսինքն անձը ունի այսինչ քառակուսի մետրի վրա, այսքան ջերմոց, ես չունեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ծաղկեգործ Արտակ Թովմասյանը։

Նշենք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։  Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը հայտնել էր՝ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

«Ես հարցը բարձրացնում եմ, որ գյուղացիները իրենց տան բակերում սարքել են ջերմոցներ, իրենց հարցը ո՞նց է լինելու։ ՍԱՏՄ–ում հստակ պատասխան չստացանք։

Այսօր ժամը 6-ին հավաքվում ենք Զվարթնոցում, ես ասեմ, մեզ ասցին այսպես, հիմա  որոշելիքը ձերն է, մերն է։ Ես լիդեր չեմ։ Շատերը խուսափում են տեսախցիկների առաջ խոսելուց, հիմա թիրախավորված անձը ես եմ։ Այսինքն եթե մեկը ինչ-որ մի տեղ ավտոյով ճանապարհ փակի, ես համոզված եմ՝ գալու են ինձ տանեն»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031