ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ծաղկի բիզնեսով զբաղվողներին. ի՞նչ կերպ են պատրաստվում լուծել նրանց խնդիրը (ուղիղ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքում ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողների հետ։

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է, որ տնտեսվարողները բողոքում են, որ իրենց աճեցրած ծաղիկները չեն կարողանում արտահանել Ռուսաստան, մինչդեռ արտադրանքի 95 տոկոսը հենց նախատեսված է արտահանման համար։

Ծաղկի բիզնեսով զբաղվողները նշում են, որ ծաղիկը շուտ փչացող ապրանք է, իրենց հսկայական վնասներ են կրում եւ ստիպված են թափել ծաղիկները։

Բանն այն է, որ դեռ հունիսի սկզբին ռուսական կողմը հայտնել էր, որ Հայաստանից ներմուծվող ծաղիկներում վարակ է հայտնաբերվել, հետեւաբար ՀՀ–ից ներմուծումն արգելվելու է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031