Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հուլիսի 15-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։

Հուլիսի 15-ին և 18-20-ին՝ կեսօրից հետո, 16-17-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 5-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 15-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031