Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի «Հեզբոլլահ» հատուկ նշանակության ուժերի ճամբարների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի Բեքաա հովտում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի ռազմական ճամբարներին

«Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ահաբեկչական թիրախների։ Հարվածների ընթացքում թիրախավորվել են «Ռադվան» ուժերի ճամբարները, որտեղ հայտնաբերվել են զինյալներ և զենքի պահեստավորման համար օգտագործվող պահեստներ», — ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իսրայելական զինվորականների տվյալներով՝ «հարձակման են ենթարկվել այն ռազմական ճամբարները, որոնք «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվել են զինվորների մարզումների և Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նախապատրաստության համար»։ «Մարզումների և նախապատրաստության շրջանակներում արմատականներն իրականացրել են կրակային վարժանքներ և զենքի տարբեր տեսակների օգտագործման ուսուցումներ», — հավելել են մամուլի ծառայությունից։

«Գերատեսչությունում նշել են, որ «հարձակման ենթարկված օբյեկտներում զենքի պահպանումը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կոպիտ ձևով խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև [զինադադարի մասին] պայմանավորվածությունները»։ ՑԱԽԱԼ-ը «կշարունակի ձեռնարկել գործողություններ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ներուժի վերականգնումը կանխելու համար», — հավաստիացրել են զինվորականները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031