Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց «դեռ չի ավարտել նրա հետ գործը»։

Միևնույն ժամանակ նա բացահայտել է, որ չորս անգամ մտածել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կարող է կնքվել, սակայն ի վերջո դա տեղի չի ունեցել:

«Ես հիասթափված եմ նրանից, բայց ես դեռ չեմ ավարտել նրա հետ գործը։ Բայց հիասթափված եմ», — BBC-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։

Պուտինի նկատմամբ իր վստահության մասին հարցին նա պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում»։

Այն հարցին, թե ինչպես է Թրամփը համոզելու Պուտինին «դադարեցնել արյունահեղությունը», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք աշխատում ենք դրա վրա, Գարի»։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա, եթե Ուկրաինայում մարտական գործողությունները չդադարեն 50 օրվա ընթացքում: Մինչ այդ նա նաև խոստացել է աջակցել Ռուսաստանից նավթ, գազ և այլ հանքանյութեր գնող երկրներից ներմուծվող ապրանքների վրա 500% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ օրինագծին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031