«Նոայի» գլխավոր մարզիչ․ Մեր մոտեցումը կլինի այնպես, կարծես հաշիվը 0։0 է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսում խոսել է Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում։ Հայաստանում 1:0 հաշվով հաղթել էր «Նոան»։

«Մեր մոտեցումը կլինի այնպես, կարծես հաշիվը 0։0 է։ Մենք հավատում ենք մեր որակներին և կանենք առավելագույնը, որպեսզի անցնենք երկրորդ փուլ»,- ասել է Սանդրո Պերկովիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031