«Որոշեցի ինքս դառնալ օրինակ»․ Աննա Հակոբյանն առաջին տիկնանց պատմել է կրթվելու իր արշավի մասին

Աննա Հակոբյանն առաջին տիկնանց պատմել է Հայաստանում իր կրթվելու արշավի մասին։

Նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Նյու Յորքում Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիայի պաշտոնական ողջույնի նիստում իր ելույթով։

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։

Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031