Ինչ է առաջարկում Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։

Այս մասին իր էջում հայտնել և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նոր և բարեկարգ պայմանների ստեղծմանը զուգահեռ կիրականացվի նաև քաղաքացիների արխիվային տվյալների թվայնացում, ինչը կդարձնի սպասարկումը ավելի արագ, հարմար և մատչելի։

«Վերանայվել են նաև վճարովի ծառայությունների պայմանները՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։

Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 միլիարդ դրամի։ Այս ֆինանսական նոր հնարավորությունները ուղղվելու են մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և որակի շարունակական բարձրացմանը»,- նշել է Ավինյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031