Ռուսաստանի պաշտպանության նախարար. Կիևին զենքի մատակարարումները հղի են Եվրոպայի անկայունացմամբ

Կիևին զենք մատակարարելով ռազմական գործողությունների երկարաձգումը հղի է տարածաշրջանում Եվրոպայի անկայունացմամբ, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գիտակցելով պարտության անխուսափելիությունը՝ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում ահաբեկչական գործողությունների վրա։ Եվրոպական հովանավորների աջակցությամբ այն պայթեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքները Ռուսաստանի տարածքում։ Սպանում է խաղաղ բնակիչների։ Ուկրաինային զենք և վարձկաններ մատակարարելով ռազմական գործողությունները երկարաձգելու փորձերը մեծացնում են անկայունության սպառնալիքը։ Այդ թվում՝ հենց Եվրոպայում», — ասել է Բելոուսովը ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ Ռուսաստանը բազմիցս արտահայտել և շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը լուծել հակամարտությունը։

Խոսելով Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մասին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Ռուսաստանի զինված ուժերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031