Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։

Այս մասին ասված է Իսրայելում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մնալ զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 Նշվում է, որ ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +972 58 607 0313։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031