ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով. լրատվամիջոց

ԵՄ-ը առայժմ չի սահմանի ռուսական նավթի արտահանման նոր գնային շեմ՝ Մերձավոր Արեւելքում նոր հակամարտության պատճառով նավթի գների բարձրացման մտավախությունների ֆոնին, գրել է Politico-ն։

Առաջարկը, որը նախատեսում էր ռուսական նավթի առավելագույն գինը 60 դոլարից իջեցնել մինչեւ 45 դոլար մեկ բարելի համար, պետք է քննարկվեր երկուշաբթի Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Սակայն երկու դիվանագետներ նշել են, որ այդ ծրագիրն այլեւս իրագործելի չէ Իսրայելի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտության ֆոնին։

Այս գաղափարն առաջին անգամ առաջ է քաշել Ուկրաինան, ապա ներառվել է այս ամիս ներկայացված ԵՄ 18-րդ պատժամիջոցների փաթեթի տեքստում, հաղորդել է BBC-ն:

Միաժամանակ, փորձագետները նշել են նաեւ, որ նավթի մեկ բարելի համար 45 դոլար գնի շեմի ներդրումը բավական դժվար կլինի իրականացնել առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930