Skip to main content

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին

Հունիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն մեկնած ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031