Նախագիծը, բնականաբար, հետչեմքաշելու, քանիոր այն տևական ժամանակ քննարկվել է և ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը և վարչապետի ստորագրությամբ, կառավարության առաջարկներով, դրական եզրակացություններով նախագիծը եկել է Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ հունիսի 13–ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում գումարի դիմաց ավելի քիչ տևողությամբ ծառայելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես, որպես քաղաքական թիմի անդամ, պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջին օրվանից, երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանն ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ: Միշտ ասել է, որ կողմ է նախագծին:
Նաևնոյեմբերին, երբվարչապետի մոտեղելէ քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասությունում միտք է ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ»,- ասաց նա։
Սարգսյանն ասաց, որ նախագիծը մարտից ինտենսիվ քննարկել են հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչը հասցնենք ընդունել:
Հայկ Սրագսյանը նա և նշեց, որ երբ նախարարական կոմիտեում նախագծի դրական եզրակացության մասին հայտնել է Քոչարյանին, նա ուրախացել է։
Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը Սարգսյանին առաջարկել էր նախագիծը երկու ամսով հանել շրջանառությունից։
Սարգսյանի ելույթնընդհատեցհանձնաժողովի նախագահԱնդրանիկՔոչարյանը: Նա բարկացած հարցրեց. «Պար՛ոն Սարգսյան, ո՞ր հանձնաժողովում, կարո՞ք եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են: «Պարո՛ն Քոչարյան, ասացի՝ չընդհատեք: Ես կհրապարակեմ Ձեր գրած մեյլը և նաև աշխատանքային քննարկման հրավերները, կհրապարակեմ հեսա հաջորդիվ»,- ի պատասխան ասաց Սարգսյանը:
«Ոնց չընդհատեմ, պարոն Սարգսյան, կեղծ բաներ ես ասում։ Հանձնաժողովի բոլոր անդամներն այստեղ են, ինչն եք քննարկել, դուք ինչ ասել եք, մինչև հիմա կեղծիք էր»,-ասաց Քոչարյանը՝ կոչ անելով հենց հիմա հրապարակել այդ մեյլը։
Հայկ Սարգսյանի խոսքով Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ինքը մեկնում է ԱՄՆ, հուլիսին կգա, կընդունեն օրինագիծը և արտահերթով երկրորդ ընթերցմամբ կընդունեն, ինչին ի պատասխան ինքը ասել է, որ կարևոր նախագիծ է և չպետք է մեկ ընթերցմամբ ընդունվի։
Սարգսյանը հայտնեց, որ ԱՄՆ-ից գալուց հետո Անդրանիկ Քոչրայանը խմբակցության նիստում ասում է, թե օրինագիծը խնդրահարույց է։
Ի վերջո, հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին։ Կողմ էր հանձնաժողովի 5, դեմ էր 4 անդամ։