Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։

Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար»։ Նա նշել է, որ հարձակումը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար»:

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը… Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին», — ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Ըստ իրանական պետական հեռուստատեսության, հարվածներ հասցվել են Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կետին: Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ:

Մի քանի հարված է հասցվել Նատանզի հարստացման գործարանին, հաղորդել է պետական հեռուստատեսությունը՝ ցուցադրելով տարածքից բարձրացող խիտ ծուխ։

Պաշտոնական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել նաև Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, որը հաղորդել է, որ հարվածների հետևանքով Թեհրանի բնակելի համալիրում զոհվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը լուրջ հետևանքներ կունենա հարձակումները սկսելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ» և նշել, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ։

Իսրայելից Վաշինգտոնին տեղեկացրել են, որ կարծում են՝ հարվածները անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար, նշել է Ռուբիոն Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել իր ուժերը պաշտպանելու համար և կապի մեջ է տարածաշրջանում իր գործընկերների հետ, ասել է Ռուբիոն։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իսրայելում «հատուկ իրավիճակի» մասին՝ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի կանխատեսմամբ։

«Իսրայելի պետության կողմից Իրանի դեմ կանխարգելիչ հարվածից հետո, մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակում Իսրայելի պետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ», — ասել է Կացը հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30