Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չի ապահովվել:

Նիստին ներկա են եղել միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։

Խուդաթյանը նաև ասել էր, որ ՔՊ կուսակցության վարչությունն ունի որոշում, որ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնում կգլխավորի ՔՊ ընտրացուցակը։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031