Skip to main content

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմեդաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս ահավոր ավիավթարից»,- գրել է նախարարը X-ի միկրոբլոգում:

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031