Հայտնաբերվել է ֆաբրիկայի տարածքից գողացված 350 գրամ փիրուզի հանքաքարը

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար:

ՆԳՆ ոստիկանությունը պարզել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը:

«Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031