«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին

Այն, ինչ նախաձեռնվել է, այնքան անլուրջ գործընթաց է. ես հասկանում եմ, որ նպատակը ոչ թե իմպիչմենտն է, այլ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ կստորագրի՞ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձեւաթղթի տակ։

«Ես իմ ստորագրությունը դնել կամ չդնելու հարց չեմ տեսնում, որովհետև ինձ նույնիսկ չեն էլ դիմել, որ ես ստորագրեմ կամ ոչ։ Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ այս իրավիճակն է ստեղծվել։ Ես հետևում եմ այս պրոցեսին՝ ով, ինչ է ասում, իրար ինչ մեղադրանքներ են ներակայացնում։ Ես նաև հասկացել եմ, որ որևէ մեկը որևէ ստորագրություն չի էլ դրել։ Այնպես որ հենց հասնի իմ ստորագրությանը, ու ես տեսնեմ, որ պրոցեսը լուրջ է, ու կա թեկնածու, որն իրոք կարող է լինել վարչապետի թեկնածու, այլ ոչ թե մեկին գտել են, ստիպել են կամ համոզել են, որ այս դերը խաղա…։ Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն։ Երբ կլինի լուրջ պրոցես, կարծիքս կհայտնեմ»,–ասաց Նազարյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031