Skip to main content

Սիեթլում ցուցարարները ճայթռուկներ եւ քարեր են նետում ոստիկանների վրա

Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ցուցարարները ճայթռուկներ եւ քարեր են նետում ոստիկանության վրա, հայտնել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները X սոցիալական ցանցում։

Լոս Անջելեսում ICE-ի իրականացրած շուրջկալի հետեւանքով տեղի ունեցած անկարգություններից հետո անօրինական ներգաղթյալների դեմ Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաեւ Կալիֆոռնիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում: Բողոքի ալիքը հետագայում տարածվել է երկրի այլ նահանգներում, այդ թվում՝ Վաշինգտոն նահանգում:

«Առանձին մարդիկ… սկսել են ճայթռուկներ եւ քարեր նետել սպաների վրա։ Ամբոխին հրամայված է ցրվել»,- նշվել է Սիթելի ոստիկանության վարչության հաղորդագրությունում։

Seattle Times թերթը նշել է, որ բողոքի երեկոն հիմնականում խաղաղ է անցել, սակայն մի քանի ցուցարարներ սկսել են վանդալիզմով զբաղվել։ Թերթի տվյալներով՝ քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930