հայտնի են դարձել հունիսի 11–ին ժամը 08։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացած պայթյունի և փլուզման հետևանքով տուժածների ինքնությունը, գրում է Shamshyan.com–ը։
Ըստ այդմ, այդ շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր Սարգսյանի դիերը:
Ավելի վաղ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 5 զոհ։
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։