Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է «գրեթե ամբողջ Ուկրաինային»։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։
Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է 49 մարդ։ Եվս երեք մարդ զոհվել է։
Ավելի վաղ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր մայրաքաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդու մահվան մասին։ Կլիչկոն զոհերի մասին մանրամասներ չի հայտնել։
«Ընդհանուր առմամբ, այսօր հարվածի մեջ են եղել ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։ Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել. մարդիկ օգնություն են խնդրում։ Այս պահի դրությամբ հայտնի է երեք մարդու մահ։ Սրանք Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Իմ անկեղծ ցավակցությունները նրանց ընտանիքներին», — ասել է Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան աշխարհի հետ միասին շատ բան է արել իրեն պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և «աշխարհի բոլորը» կարող են դուրս գալ պատերազմից՝ «ճնշում գործադրելով» Ռուսաստանի վրա։