Դանիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ այնտեղ ռազմական տեխնիկա ուղարկելով

Դանիան այս ամռանը կամրապնդի իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ տեղակայելով անորոշ քանակությամբ F-16 կործանիչներ, երկու EH-101 ուղղաթիռներ և մեկ ռազմական ֆրեգատ, ինչպես նաև ավելացնելով ցամաքային պարեկությունները, հայտարարել է Գրենլանդիայի կառավարությունը։

«Դանիայի զինված ուժերի առաքելությունները Գրենլանդիայում կամրապնդվեն ամռանը՝ ներկայությունը մեծացնելու նախաձեռնությունների և զորավարժությունների միջոցով… Նախաձեռնությունները, ի թիվս այլ բաների, ներառում են հետևյալը՝ … երկու ուղղաթիռների (EH-101) տեղակայում, … ֆրեգատի տեղակայում, … կարևորագույն ենթակառուցվածքների ցամաքային պարեկություններ, … F-16-ների տեղակայում Կանգերլուսուակ բնակավայրում», — ասվում է կղզու Արտաքին գործերի և գիտության նախարարության հայտարարության մեջ։

Հրապարակման համաձայն՝ Դանիայի զինված ուժերը նաև պլանավորում են ձմեռային հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031