Նոր Գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։

Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։

Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է և խմբերը մեծ մասով համալրված են։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031