Յամալը կրկնել է Պելեի ցուցանիշը Ֆրանսիայի դեմ հանդիպումներում

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեից հետո առաջինն է, ում հաջողվեց մինչեւ 18 տարեկան դառնալը Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպումներում խփել 3 գոլ, հաղորդում է Stats Foot-ը։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իսպանիան 5:4 հաշվով հաղթել է Ֆրանսիային, Յամալը դարձել է դուբլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Առաջին գոլը Ֆրանսիային Յամալը խփել էր Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում (2:1) 16 տարեկանում։

Պելեն 1958թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում (5:2) 3 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականին 17 տարեկանում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30