«Չայնիի» ոլորաններում բախվել են BMW-ն և Mazda բեռնատարը. BMW-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կայքի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը, իսկ բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30