Skip to main content

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Վահագն Խաչատուրյանի հունիսի 5-ի մեկ այլ հրամանագրով  Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։

Նշենք, որ Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930