DPA. Գերմանիայում տուրբուլենտության պատճառով օդանավի 7 ուղևոր է տուժել

Առնվազն յոթ մարդ վիրավորվել է, երբ Բեռլինից Միլան թռչող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը տուրբուլենտության է ենթարկվել, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մոտ 170 ուղևոր։ Ինքնաթիռը տուրբուլենտության է ենթարկվել և արտակարգ վայրէջք է կատարել Գերմանիայի հարավում գտնվող Բավարիայի Մեմինգեն օդանավակայանում։ Ոստիկանության տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Մի կին գլխի վնասվածք է ստացել։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Bild թերթը նշում է, որ չորեքշաբթի երեկոյան ինքնաթիռը ուժեղ ամպրոպի է բախվել Բավարիայի վրայով թռչելիս։ Արտակարգ վայրէջքից հետո ուղևորները ստիպված են եղել մի քանի ժամ մնալ ինքնաթիռում։ Ուղևորները, ինչպես նշում է պարբերականը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն գիշերել Մեմինգենում, չվերթը, չհաստատված տեղեկությունների համաձայն, կշարունակվի հինգշաբթի օրը նույն ինքնաթիռով և նույն օդաչուներով։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -