ՌԴ Գլխավոր դատախազությունը «անցանկալի» է հայտարարել «Բրիտանական խորհրդի» գործունեությունը Ռուսաստանում

ՌԴ գլխավոր դատախազությունը «անցանկալի» է հայտարարել Ռուսաստանում «Բրիտական խորհրդի» (British Council) գործունեությունը, որը Մեծ Բրիտանիայի մշակութային կապերի և կրթական հնարավորությունների միջազգային կազմակերպություն է։ «Ինքնահաստատված կառույց ներկայանալով՝ խորհուրդն իր ողջ աշխատանքը կառուցում է Մեծ Բրիտանիայի կառավարության առաջնահերթություններին համապատասխան. կազմակերպությունը հաշվետու է խորհրդարանին և ֆինանսավորվում է այս երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության կողմից», — ասվում է դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Վերահսկող մարմինը կարծում է, որ Բրիտանական խորհուրդը, «կրթական և մշակութային գործունեության քողի տակ» խթանում է «բրիտանական երկարաժամկետ շահերն ու արժեքները կրթության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտում», այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի առաջխաղացումը: Գլխավոր դատախազությունը կազմակերպության նպատակն անվանել է «նախկին խորհրդային հանրապետությունների բնակչությանը ռուսական ինքնությունից ազատելը» և «բրիտանական ազդեցության գործակալների գլոբալ ցանցի» ստեղծումը:

«Անգլիացի արիստոկրատների հաշվին նրանք իրականացնում են մեր ներքին և արտաքին քաղաքականությունը վարկաբեկող նախագծեր», — ընդգծել է գլխավոր դատախազությունը։

Բրիտանական խորհուրդը հանրային կազմակերպություն է, որը հաշվետու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությանը։ Այն հիմնադրվել է 1934 թվականին։ Խորհուրդը մասնակցում է IELTS անգլերեն լեզվի թեստերի կազմակերպմանը, ֆինանսավորում է միջազգային կրթական ծրագրեր և զարգացնում է մշակութային կապեր Մեծ Բրիտանիայի և այլ երկրների միջև, հիշեցնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կազմակերպությունը ներկայացված է ավելի քան 200 երկրներում և տարածքներում։

Խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում 2018 թվականին, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրահանգել էր դա անել՝ որպես Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսման համար պատասխան միջոցառումներից մեկը։

Անցյալ տարի ԱԴԾ-ն հայտարարել էր, որ կազմակերպությունը զբաղվում էր Մեծ Բրիտանիայում բնակվող ուկրաինացի փախստականների հավաքագրմամբ՝ «Խերսոնի մարզում առկա սերտ կապերի միջոցով ռազմաքաղաքական հետախուզություն ստանալու համար»։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի ներքին գործերին արտաքին միջամտության հետաքննության Պետդումայի հանձնաժողովը առաջարկել էր գլխավոր դատախազությանը արգելել Բրիտանական խորհրդին ցանկացած գործունեություն ծավալել Ռուսաստանում։ Սա տեղի ունեցավ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որը թույլ տվեց ոչ միայն ոչ կառավարական, այլև պետական ​​կազմակերպությունները ճանաչել որպես «անցանկալի»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30