Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և կգործի Պակիստանի գործողություններին համապատասխան. ՊՆ

Հնդկաստանի զինված ուժերը հետաձգել են պակիստանցի զինվորականների վրա հարձակումները։ Նյու Դելին պատրաստ է վերադառնալ իր նախկին գործողությունների ընթացքին՝ կախված Իսլամաբադի վարքագծից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և կգործի Պակիստանի գործողություններին համապատասխան», — ընդգծել է Մոդին։

Հավելենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Հնդկաստանը հարձակման համար մեղադրում է Պակիստանին, սակայն հերքում է իր մասնակցությունը։

Մայիսի 7-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրականացրել է «Սինդուր» գործողությունը ՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Մայիսի 10-ին երկրները համաձայնեցին դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30