Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ են Իրանի հետ համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը, և Թեհրանը «ինչ-որ չափով» համաձայնել է պայմաններին։

«Մենք Իրանի հետ գտնվում ենք շատ լուրջ բանակցությունների փուլում՝ երկարաժամկետ խաղաղության համար», — ըստ AFP-ի` նշել է Թրամփը Ծոցի շրջայցի ընթացքում:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր քաղաքական և ռազմական խորհրդական Ալի Շամխանին էլ ավելի վաղ ասել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031