Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Գյումրիի ավագանին հերթական նիստն է գումարել։

Նիստին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այդ թվում՝ Սարիկ Մինասյանը:

Նիստը վարում էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն էլ Ավետիս Առաքելյանը, ով Ղուկասյանի փեսան է և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերն ընտրվեցին:

Ավետիս Առաքելյանն ընտրվեց որպես Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ: ՔՊ-ն, որ կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածությանը, ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետերի թեկնածությանը:

Առաքելյանը 17 կողմ ձայնով ընտրվեց: Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարեց. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»: Գագիկ Մանուկյանն էլ ընտրվեց քաղաքապետի 2-րդ տեղակալը: ՔՊ-ն նրան ևս ձեռնպահ քվեարկեց: Նա ևս ընտրվեց 17 կողմ ձայնով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031