Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդը նոր տոներ է սահմանել՝ մայիսի 8-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրը և նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օրը։ Այս մասին նա հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է երկու պատերազմներում, սակայն այդ սխրանքները չեն նշվել, քանի որ Միացյալ Նահանգները կորցրել են առաջնորդների, «ովքեր գիտեին, թե ինչպես դա անել»:

«Մենք նորից կսկսենք տոնել մեր հաղթանակները»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները՝ բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կայցելեն Մոսկվա Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին։ Իրենց մասնակցությունը հաստատել են նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և այլ օտարերկրյա առաջնորդներ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031