Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Դումանյանը՝ գրելով.

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,

իմ խնդրանքով այլևս ազատված եմ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։ Ցանկանում եմ այս պահին հրապարակավ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ինձ վստահելու և պետական կարևոր ինստիտուտում աշխատելու հնարավորությունն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև նախագահի աշխատակազմին՝ այս ընթացքում ցուցաբերած գործընկերային վերաբերմունքի, համագործակցության և առողջ աշխատանքային մթնոլորտի համար։

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մի համակարգում, որն իր էությամբ կանգնած է մեր պետականության հիմքում։

Հավատացած եմ, որ ինստիտուտների կայունությունն ու զարգացումը համընդհանուր առաջընթացի հիմնաքարն է։ Այդ առաքելությանը նպաստելն ինձ համար եղել է ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքացիական պարտք։

Այս ճանապարհին ձեռք բերած փորձը, մասնագիտական փոխանակումներն ու մարդկային շփումները ինձ համար եղել են անգնահատելի։ Ես շարունակելու եմ իմ գործունեության ցանկացած հարթակում իմ համեստ ներդրումն ունենալ մեր պետականության ամրապնդման և հանրային կյանքի զարգացման գործում։

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այս ընթացքում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031