Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ է քննարկվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքից։

Նշվում է, որ կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Նրանք նաև նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։

Նաև անդրադարձ է կատարվել միջազգային մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031