ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։

«Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,– ասված է ուղերձում։

Նշենք, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի ղեկավարության և այլ դիվանագետների հետ նաև մասնակցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելու և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031