Կառավարությունն Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Հրաչյա Զաքոյանին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Գաղտնի քվեարկությամբ՝ 19 կողմ, 0 դեմ ձայնով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Սամվելի Զաքոյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

2025 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արևիկ Ազիզյանը, Հրաչյա Զաքոյանը, Հայկ Ղազարյանն ու Սոնա Ծառուկյանը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30