Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -