Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ի թիվս մի շարք հարցերի, նրանք քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են խաղաղության և կայունության առանձնակի կարևորությունը։

Կոբախիձեն հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կապահովի վստահության վերականգնումը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի կարևորությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031