Բաքվի դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը

Բաքվի ռազմական դատարանում այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների։

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ, Բաբայանը պնդել է, թե Արցախում որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ ինքը, Ադրբեջանի հետ ինտեգրացիան հեռանկարային չէր համարում։ Ադրբեջանի դատախազությունը հետաքրքրվել է՝ ի՞նչ լիազորություններով է նա պաշտոնավարման ընթացքում այցելել արտասահման։

Պաշտոնական Երևանը պնդում է, թե Ադրբեջանը ապօրինի, այդ թվում՝ հոգեներգործուն միջոցներով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ցուցմունքներ է կորզում՝ տարածաշրջանում սադրանքի համար հող նախապատրաստելու համար։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930