Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղն ադրբեջանական է․ Շտայնմայեր

«Բերլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և ես այսօր վերահաստատում եմ մեր այդ տեսակետը», — այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է․ — «Մեծ քայլ է արվել և ես կողմերին շնորհավորում եմ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առիթվ։ Այսօր, նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում, ես հույս եմ հայտնել, որ մոտ ապագայում մենք կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը։ Դա կհանգեցնի կայուն խաղաղության։ Ես կոչ եմ անում կողմերին, չնայած բարդություններին և մարտահրավերներին, բաց չթողնել այս հնարավորությունը», — նշել է Շտայնմայերը։

Նույն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիևը նշել է․ — «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են», — նշել է Ալիևը։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Բաքու՝ Երևանից։ Գերմանիայի նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել, որ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Բաքու՝ Երևանից։ Գերմանիայի նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել, որ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը խնդրել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Շտայնմայերն էլ, ըստ Մայր Աթոռի, հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Շտայնմայերը Ադրբեջան է մեկնել Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագեց առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930