Ամերիկյան «Warner Bros.»-ը մեդիա կորպորացիան բացառիկ բանակցություններ է վարում «Netflix»-ի հետ՝ իր HBO Max հեռարձակման ծառայությունը և կինոստուդիաները վաճառելու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ընկերությունները կարող են շուտով հայտարարել գործարքի մասին, չնայած համաձայնագիրը դեռ կարող է չեղյալ հայտարարվել: Աղբյուրները նաև հայտնում են, որ «Netflix»-ն այս ակտիվների համար առաջարկել է 28 դոլար մեկ բաժնետոմսի համար: Սա գերազանցում է «Warner Bros.»-ի ակտիվների համար նախկինում առաջարկված առաջարկները: Գործարքի ընդհանուր արժեքը հայտնի չէ, բայց Bloomberg-ի տվյալներով՝ «Netflix»-ը պատրաստ է վճարել 5 միլիարդ դոլար, եթե կարգավորող մարմիններն արգելափակեն գործարքը:






































