Նոր մանրամասներ 42-ամյա կնոջ սպանությունից. Ոսկյա զարդերը հանել էր ու գրավադրել

Նոր մանրամասներ են հայտնի դարձել 42-ամյա Արմինե Մկրտումյանի սպանության դեպքից։

Մեր տեղեկություններով 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են դի։

Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը 1983 թվականի ծնված Արմինե Մկրտումյանն է։

Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։

Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը, որը խոստովանել է, որ ինքն է սպանել է 42-ամյա կնոջը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031