Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան. Մեր հանձնաժողովը անընդհատ ուժեղացնում է իր թվային գործիքակազմը. Գեղամ Գևորգյան

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է այսօր աշխարհի տարբեր երկրներում։

Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականությունը, սպառողները և մրցակցային քաղաքականությունը» խորագրի ներքո և դա պատահական չէ։ Ինչպես ամենուր, այնպես էլ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։

Առցանց գնումները և էլեկտրոնային հարթակներով մատուցվող ծառայությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում, ինչը ստիպում է մրցակցային մարմիններին հայացքն ուղղել դեպի թվային շուկաներ, որտեղ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերն առավել ակտուալ են և մարտահրավերային։ ՄՍՇՊՀ-ն նույնպես ուշադրություն կիզակետում է պահում այս հարցերը՝ վարույթների իրականացման, ինչպես նաև կանխարգելիչ գործիքակազմի միջոցով լուծումներ տալով ի հայտ եկող հարցերին։

Զուգահեռ իրականության մեջ հենց այս արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրն է ստեղծում մրցակցության խթանման, նորարարությունների տարածման և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանության նոր մեխանիզմներ։ Հետևաբար Հանձնաժողովը շարունակաբար ուժեղացնում է նաև իր թվային գործիքակազմը։

Մրցակցային քաղաքականության ուժեղացումը և արդար կանոններով գործող շուկայի ձևավորումը ինչպես ավանդական, այնպես էլ թվային շուկաներում մեզանից յուրաքանչյուրի՝ պետական մարմինների, տնտեսավարողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունքն է, ուստի հատկապես կարևոր են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և համատեղ ջանքերը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում արդյունավետ համագործակցություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ հանուն սպառողների բարեկեցության և ազատ, բարեխիղճ մրցակցության։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -