Skip to main content

Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:

14 շարժական գույք:

1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:

147.210 ԱՄՆ դոլար ավանդ:

23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:

17.761.537.781 դրամ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031