Skip to main content

Երևանի կենտրոնական գերեզմանատնից գnղացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման և մոմակալներ

Հուլիսի 19-ին՝ ժամը 21։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031