Skip to main content

Մենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Բայց խնդիրն այն է, որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է բանակցել նույնիսկ ժամանակավոր հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Fox News-ին։

«Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը։ Նախագահ Թրամփը ցանկանում է դադարեցնել այս պատերազմը, և եվրոպացիներն էլ են ուզում այն դադարեցնել։ Պուտինը՝ ոչ։ Մենք ամեն օր խնդրում ենք բանակցությունների՝ գոնե ինչ-որ ժամանակահատվածով հրադադար հաստատելու և դիվանագետներին բանակցություններ վարելու հնարավորություն տալու մասին։ Բայց Պուտինը դա չի ուզում։ Սա է խնդիրը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ հարկավոր է պատասխան տալ, լինել կոշտ ու ուժեղ։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան հույսը դնում է պատժամիջոցների վրա, և հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը շատ կարևոր է:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031