Skip to main content

«Իրավիճակը լուրջ է. մեզ վրա է հարձակվել ամբողջ «քաղաքակիրթ» աշխարհը». Լավրով

Ռուսաստանի վրա «հարձակվել է ամբողջ «քաղաքակիրթ» աշխարհը», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Եվրոպան «աջակցում է հակառուսական հասարակություններին» արտասահմանում և ցանկանում է «խռովություն» սերմանել Ռուսաստանում։ «Իրավիճակը լուրջ է։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեզ վրա հարձակվել է ամբողջ, այսպես ասած, «քաղաքակիրթ» աշխարհը, որն իրեն այդպես է անվանում»,- ասել է Լավրովը՝ կոչ անելով դիտել կենտրոնական հեռուստաալիքները, որոնք «ցույց են տալիս այն ամենը, ինչ ծրագրում է Արևմուտքը»։

Արևմտյան երկրները, պնդում է Լավրովը, աջակցում են ռելոկանտներին, ովքեր միջոցներ են հավաքում «ընդհատակյա պայքարը շարունակելու համար՝ հանուն Ռուսաստանի պառակտման»։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն «կռվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Նրանք հատուկ Ուկրաինայի համար կարտադրեն նոր մահաբեր, բարձր տեխնոլոգիական հակահրթիռային համակարգեր»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031